Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ռուսական ավիակիրների հարվածային խումբը Միջերկրական ծովում

Ռուսական ավիակիրների հարվածային խումբը Միջերկրական ծովում
02.11.2016 | 08:38

Ռուսական ավիակիրների հարվածային խումբը՝ «Պյոտր Մեծ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, հասել է Միջերկրական ծով՝ սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել է ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Անցած շաբաթ մեր ավիակիրների հարվածային խումբը՝ «Պյոտր Մեծ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, արևելյան Ատլանտիկայով անցում է կատարել Միջերկրական ծով»,-ասել է նա: Անդրադառնալով Հալեպի իրադրությանը՝ Սերգեյ Շոյգուն նշել է, որ ռուս զինվորականները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով, արդեն 16 օր է, ինչ օդուժ չեն կիրառում Սիրիայի այդ քաղաքում:

Նրա խոսքով, «ավելի քան 2 հազար, այսպես կոչված, չափավոր ընդդիմադիրներ՝ 22 «չափավոր» տանկերի, 15 հետևակի մարտական մեքենաների, մահապարտներով ութ «ջիհադ-մոբիլների» և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի աջակցությամբ լայնածավալ գրոհներ և գնդակոծումներ են կատարել բնակելի թաղամասերի, դպրոցների, հիվանդանոցների վրա»:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ